Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Եգիպտացորենի յուղը ձիթապտղի յուղից առողջարար է. news.am

Եգիպտացորենի յուղը ձիթապտղի յուղից առողջարար է. news.am

Journal of Clinical Lipidology-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եգիպտացորենի յուղը շատ ավելի լավ է կրճատում վատ լիպոպրոտեին խոլեստերինը (LDL), քան ձիթապտղի յուղը:

 

Հետազոտությանը 54 առողջ տղամարդ եւ կին է մասնակցել, որոնք ամեն օր միեւնույն ճաշատեսակներում վերը նշված յուղերից մեկից չորս ճաշի գդալ  են ավելացրել: Մասնագետները հետազոտության ամեն փուլից առաջ եւ հետո մասնակիցներից արյան նմուշներ են վերցրել:

 

Պարզվել է՝ եգիպտացորենի յուղը մոտ 11 տոկոսով նվազեցրել է LDL-ն, այնինչ մաքուր ձիթապտղի յուղը՝ ընդամենը 3.5 տոկոսով: Եգիպտացորենի յուղը խոլեստերինի ընդհանուր մակարդակը նվազեցրել է ավելի քան 8, իսկ ձիթապտղինը՝ մոտ 2 տոկսով:

 

Նշենք, որ բարձր խոլեստերինը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է, որոնք ԱՄՆ-ում մահացության առաջատար պատճառն են հանդիսանում: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ ամեն տարի 600,000 ամերիկացի է մահանում սրտի հիվանդությունից: Դա նշանակում է, որ հիվանդությունը ԱՄՆ-ում տարեկան 4 մահերից մեկի պատճառն է դառնում:

 

Եգիպտացորենի յուղը հարուստ է բուսական ստերոլով, որը պարունակվում է նաեւ ընդեղենի, սերմնահատիկների, լոբազգիների եւ բուսական յուղերի մեջ: Օրեցօր ավելանում են սրտի հիվանդությունների կանխարգելման գործում դրանց կարեւոր դերակատարման մասին ապացույցները:

 

Համեմատության համար նշենք, որ եգիպտացորենի յուղի մեկ չափաբաժինը պարունակում է բուսական ստերոլի 136 մգ, այնինչ ձիթապտղի յուղի չափաբաժինը՝ 30 մգ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sunny7.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ